Հարցեր և առաջադրանքներ՝13, 14, 15

 

    1. Ինչո՞ւ էր զայրացած Մելիքը։
  1.  Մելիքը զայրացել էր, որ իր խարջը չեն տվել։ Նա լսել էր, որ Դավիթը գնացել է Որսասար և շինել է իր հոր վանքը Մարութա սարում։
  2. 2.Նկարագրիր Դավթի հանդիպումը հարկահանների հետ:

Դավիթը Մարութա սարից իջնելիս մտնում է պառավի բոստանը շաղգամները ուտելու։ Պառավը բարկացավ, անիծեց նրան և ասաց, որ հոր ոսկիները հիմա Կոզբադին հաշվում, որ տանի Մսրա Մելիքին։ Դավիթը արյունոտ աչքերով, ջղայնացած գնում է տուն, տեսնում է Կոզբադինը հաշվում է ոսկիները իսկ Մելիքի մյուս ծառաները պարկերը բռնած կանգնած են։ Դավիթը ասում է, որ իր հոր ոսկիները ինքը պետք է հաշվի և երկաթե կշեռքով, հարվածում է Կոզբադինի գլխին։

3. Բնութագրիր Կոզբադնին:

Նա շատ մեծամիտ էր և չար։ Կոզբադինը Մսրա Մելիքի ծառան էր, շատ էր սիրում ոսկի և շատ վախկոտ էր։

4.Վերնագրիր հատվածները:

  1. Դավիթի խիզախության լուրը հասավ Մելիքին։
  2. Մելիքը հիշեց իր 7 տարվա հարկերը։
  3. Կոզբադինը զորքով գնաց Սասուն
  4. Ձենով Օհանի վախը
  5. Դավիթը շաղգամի դաշտում
  6. Պառավը պատմեց Կոզբադինի մասին
  7. Ջղայնացած Դավիթը
  8. Կոզբադինը Սասունից փախավ իր զորքով

Ավետիք Իսակյանի տուն — թանգարանում

Այսօր մայրենի լեզվի դասին մենք գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն -թանգարան։

Այն գտնվում էր մեզանից  շատ հեռու՝ քաղաքի կենտրոնում։

Այնտեղ մենք հասանք ավտոբուսով։ Շենքը շատ հին էր ։ Կահավորված էր հին կահույքով։ Այնտեղ մարմարյա աստիճաններ կային։ Մեզ դիմավորեց թանգարանի աշխատակիցը և ծանոթացրեց կանոններին։ Հետո մենք գնացինք և մեր ձեռքով պատրաստեցինք Ավետիքի Իսահակյանի << Արջն ու օձը >>  առակի մեր գրքերը։ Սովորեցինք գիրք պատրաստել , նկարազարդել և ձևավորել։ Շատ լավ տպավորություններով վերադարձանք դպրոց ։ Այնտեղ շատ լավ էր։

Там было холодно и грустно, дети плакали. Но они были так далеко,
что мамы не могли слышать их голоса.
Как только дети появились на Луне,
все птицы перестали петь.
.
 

Շարունակել կարդալ “”

իսահաքյան

Իսահակյանի կյանքն ուսումնասիրելիս առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ նա նախընտրել է վարել ապահով կյանք՝ հեռու հայրենիքից, հեռու պատերազմներից ու ցնցումներից: Ճիշտ է` նա երկար տարիներ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և եվրոպական այլ երկրներում, սակայն պատաճառը հայրենասիրության պակասը չէր, ոչ էլ սեփական անձի ապահովության ձգտումը: Նա ՀՅԴ Ալեքսանդրապոլի կոմիտեի անդամ էր, ակտիվորեն պայքարում էր Ցարակական Ռուսաստանի դեմ, մի քանի անգամ ձերբակալվել էր ու աքսորվել, հետևաբար նրա կյանքն այլևս վտանգված էր հայրենիքում: Բայց մշտապես, հայրենիքից հեռու անգամ նա շարունակել է հայրենանվեր գործունեություն է ծավալել: Դեռևս 1914թ-ին Բեռլինում մեծ հայասեր Յոհաննես Լեփսիուսի գլխավորությամբ ստեղծվում է Գերմանահայ ընկերությունը, Իսահակյանը դառնում է ընկերության քարտուղարը: Նա փորձում էր Եվրոպայում  միջոցներ գտնել հայրենակիցներին օգնելու համար: Մեծ հայրենասերի ծավալած գործունեության շատ մանրամասներ բացահայտվեցին նրա մահվանից տասնյակ տարիներ անց միայն, այն էլ հիմնականում անձնական նամակների միջոցով: Պահպանվել են Նեմեսիս օպերացիայի կազմակերպիչներից Շահան Նաթալի նամակներն Իսահակյանին, որտեղ Նաթալն Իսահակյանին ուղղակի Ավո է դիմում: Հետագա փաստերը ցույց տվեցին Իսահակյանի` ոչ միայն Շահան Նաթալի, այլ նաև Նեմեսիս օպերացիայի  հետ ունեցած կապը: Փաստերը մատնանշում են, որ դա պարզապես կապ չէր. Իսահակյանը հենց ինքն էր կազմակերպիչներից և ոգեշնչողներից մեկը, նա էր ֆինանսական միջոցներ հայթայթում գործողություններն իրականացնելու համար: Նա ակտիվ մասնակցել է նաև Թալեաթ փաշայի սպանության կազմակերպմանը: Իսահակյանն է Բեռլինում դիմավորել Սողոմոն Թեհլերյանին: Վերջինիս հետ միասին Թալեաթին մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը: 1921թ-ի մարտի 15-ին Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը՝  պատրաստ գործն ավարտին հասցնելու, եթե հանկարծ Թեհլերյանին չհաջողվեր: Մեծ է Իսահակյանի դերը նաև Թեհլերյանի արդարացման գործում: Իսահակյանի ցանկությամբ այս և մյուս բոլոր փաստերի մասին գրեթե չի խոսվել՝ Միայն կցկտուր վկայություններ կան անձնական արխիվներում և նամակներում: Բանաստեղծի գործունեության մասին հետագայում գիրք գրեց նրա որդին՝ Վիգեն Իսահակյանը՝ <<Հայրս>> վերնագրով: Գիրքը հրատարակվեց Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի կողմից: Հայրենիքից հեռու ապրելով՝ Իսահակյանը ծանր է արձագանքել հայրենիքից ստացվող սարսափելի լուրերին՝ կոտորածներ, սպանություններ, արյուն: Ծանր է տանում Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և մյուս հայ մտավորականների սպանված լինելու լուրը: «Օրերով չէր խոսում»,- վկայում է Իսահակյանի հարսը, ում հետ հաճախ էր իր մտքերը կիսում Վարպետը: 1916թ. Գարեգին Լևոնյանին գրած նամակներց մեկում գրում է. «…ուղղակի վայրենի դարումն ենք ապրում. նզովված, հազար անգամ նզովված Գերմանիան դարերի քաղաքակրթությունը կործանեց. օ՜, ինչ սարսափելի օրեր եմ անցրել և անցնում եմ. Այս ինչ արյունոտ խելագարություն է.-սպանություն, սպանություն, արյուն, արյուն, արյուն. Հայաստան այլևս չկա, բառացի ասած՝ Թուրքիայի հայերը ոչնչացան. երբ պիտի նույն օրն ընկնի գազան Գերմանիան…» Իսահակյանի խորը ապրումների մասին են վկայում նաև այդ շրջանի բանաստեղծությունները: Ահա նորեն եկավ գարուն Օ, կտրեցեք, օ, կտրեցեք Լեզուները թռչուններիՈր չհանդգնեն երգել անհոգ Երգերն իրենց տարփանքների Մեր մորթված մանուկների Ցրիվ եղած նշխարների Փոշու վրա, որոնց պիտի Ծածկեն անգութ ծաղիկները՝ Լի՜րբ, անզգա 1919, 

Բաժանում եռանիշ թվի

  1. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

10000-հազարյակը

2.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 15-ով։

Օրինակ  20-10=10, 20+15=35 35-10=25

3.Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

s=25մ  25:4=6մ 25սմ

4.Հաշվիր 2522-2‧320+6։(1+2) արտահայտության արժեքը։

2522-640+6:3=2522-640+2=1882+2=1884

5.Երկու պարկում միասին կա 20 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 6 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։4

Լուծում  20:2=10

10+6=16

10-6=4

Պատ․՛ 16կգ , 4կգ

 

 

6.Քառակուսու կողմը 3 մ է։ 5 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

3×3=9

15×15=225

225+9=234մ

7Հաշվիր արտահայտության արժեքը 23200։(50+100:2)-2‧110+60։(1+2) ․

23200:100-220+60:3=232-220+30=12+30=42

8.Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝

4929<4936

  1. Քառակուսու 3 կողմերի գումարը 18  սմ է։ Որքա՞ն է այդ  քառակուսու մակերեսը։

4×6=24սմ

s=6×6=36սմ

Հարցեր և առաջադրանքներ՝

Տեքստից գտիր և բացատրիր կրակ դառնալ, ապրուստը կտրել, մտքի ծովն ընկած, շեն անել, հալբաթ բառերն ու արտահայտությունները:

կրակ դառնալ- պատիժ դառնալ, ապրուստը կտրել-ապրուստի միջոցից զրկել, ունեցած- չունեցածը վերցնել

մտքի ծովն ընկած- մտքերի մեջ ընկած, մտամոլոր, մտածկոտ

շեն անել — շենացնել, կառուցել

հալբաթ- հավանաբար, երևի

Վերնագրիր բոլոր հատվածները

  1. Որսորդ Դավիթը
  2. Պառավի գաղտնիքը
  3. Դավիթը իմանում է Որսասարի և իր հոր հարստության մասին
  4. Ձենով Օհանի վախը
  5. Հեքիաթային լույսը սարի գլխին
  6. Տիրամոր վանքի պատմությունը
  7. Դավիթը որոշում է կառուցել վանքը
  8. Ձենով Օհանը օգնում է կառուցել Տիրամոր վանքը

Առասպելներ

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր: Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում: Նրա մասին երգը ներկայացնելով’ Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով1»: Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը: Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնումէր և ծովը ծիրանի2,

Երկունքը բռնել էր ծովում Նաև կարմրիկ եղեգնիկին:

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,

Եղեգնի փողով բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում Մի խարտյաք պատանեկիկ։

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,

Նա հուր4 մազեր ուներ,

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էին արեգակներ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածՆերի և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթ։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստ­վածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։

1        Երկնել — ծնել, ստեղծել:2        Ծիրանի — ծիրանագույն, ոսկեգույն:

3        Խարտյաշ — շիկահեր։

4        Հուր — կրակ։

Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ աստծուց հարդ է գողանում’ Հայոց երկրի անասուններին կերակրելու համար: Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է’ առաջացնելով սպի­տակ հետք’ «Հարդագողի ճանապարհ»: Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ: Հին հունական դիցաբանության մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ:

 

Արամ, Արա Գեղեցիկ ,Վահագնը 

Մենք արդեն գիտենք, որ հայ հնագույն առասպելների զգալի մասը մեզ է հասցրել Մովսես Խորենացին: Պատմահայրը հատկա­պես շատ է հավանել այն առասպելները, որտեղ ներկայացված են հայոց հերոսական անցյալի դեմքերը և նրանց քաջագործություն­ները: Դրանցից են Արամի մասին պատմությունները: Պատմա­հայրը, խոսելով Արամի մասին, գրում է. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմնե­րում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր աշխարհը ինչպես հույները’ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները’ Արմենիկ»:

Արամը Խորենացու սիրելի հերոսներից է. նա քաջ է, հայրենասեր: Արամը հայրենիքի համար մեռնելը գերադասում էր հայրենի երկրի ստրկությունը տեսնելուց:

Պաշտպանել, շենացնել երկիրը, իսկ եթե անհրաժեշտ է, նաև կյանքը զոհել հանուն հայրենիքի. ահա այն գաղափարները, որոնք յուրաքան­չյուր հայ մարդու համար սրբազան պետք է լինեն:

Արամից հետո «հայրենիքի խնա­մակալ» է դառնում նրա որդին’ Արան: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ասորեստանում թագավորում էր Նինոսը: Վերջինիս մահից հետո Ասորեստանը սկսում է կառավարել նրա կինը’ Շամիրամը, որը հայտնի էր որպես խորամանկ կին: Շամիրամը նենգ նպատակներ ուներ Հայաս­տանի և Արայի նկատմամբ:

Իր գեղեցկության պատճառով Արան ձեռք էր բերել Գեղեցիկ մականունը: Այդ գեղեցկությունը գրավել էր նաև Շամիրամին: Նա սիրահարվում է և որոշում նվաճել Արային ու նրա երկիրը’ Հայաստանը:

Շամիրամը բազմաթիվ խարդախություններ է բանեցնում, սակայն Արան չի գայթակղվում: Նա հավատարիմ է մնում իր հայրենիքին և ընտանիքին: Այդ ամենի համար, սակայն, հատուցում է սեփական կյանքով:

..Շամիրամը, սաստիկ չարանալով, …առնում է իր զորքի բազմությունը և շտապում գնալ հասնել Հայոց երկիրը’ Արայի վրա. բայց որքան դեմքից կարելի էր գուշակել, շտապում էր ոչ այնքան նրան սպանել կամ հալածել, որքան նվաճել կամ իր ձեռքը գցել, որպեսզի իր ցանկության կամքը կատարե, որովհետև… նա սիրահարվել էր… Փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ նրա անունով կոչվեց Այրարատ:

Ճակատը պատրաստելիս նա իր զորապետներին պատվեր է տալիս ջանալ կենդանի պահել Արային: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ, Շամիրամի կտրիճներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ էր Վահագնը, ինչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց:

 

  1. Ո՞վ էր Արամը, ինչպե՞ս է նրան նկարագրում Խորենացին:

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր: Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում: Նրա մասին երգը ներկայացնելով’ Խորենացին գրում է.

  1. Ովքե՞ր են Խորենացու սիրելի հերոսները:

Արա Գեղեցիկ , և Վագհն Շամիրյանը

  1. Ի՞նչ պատմություն է պատմում Խորենացին Արայի և Շամի-Արամի մասին:

Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող ասքը Մովսես Խորենացու գրի առած գեղեցիկ առասպելներից մեկն է։ Արա Գեղեցիկի և Շամիրամի կերպարներին իրենց

      1. Նկարագրե՞ք Արային և Շամիրամին մակդիրների օգնու­թյամբ. օրինակ’

Արա — բարի, ազնիվ, քաջ…

Շամիրամ — չար, խորամանկ.